Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

21 նոյ 2020 15:54

ՀՔԾ-ում Մովսես Հակոբյանի հայտարարությունների փաստով քրգործ է հարուցվել. ազատազրկում 2-6 տարի ժամկետով

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին  հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը սահմանում է.

Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական,
անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններզբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր