Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

22 նոյ 2020 20:51

Տեսանյութ.Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. 

Ասում եմ՝ մենք պարտվեցինք մեղքին, և այս շարքի վրա՝
ճշմարտությունը պարտվեց ստին, 
ազնվությունը պարտվեց կեղծիքին, 
երփներանգը պարտվեց սև ու սպիտակին, 
պետական գործիչը պարտվեց բլոգերին, 
իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին, 
ուղղամտությունը պարտվեց չարամտությանը, 
ազգայինը պարտվեց գլոբալիստներին, 
քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին, 
սեռը պարտվեց անսեռությանը,
դեմքը պարտվեց անդիմագիծին, 
ուղղությունը պարտվեց անորոշությանը, 
պատասխանատվությունը պարտվեց իրավունքին, 
նաև՝ պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը, 
պատերազմը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը. 
այդ պատճառով ենք մենք հիմա այստեղ գտնվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր