Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 նոյ 2020 11:34

Պետք է որոշ օբյեկտներ հսկեն. լուրեր են պտտվում, որ նույնիսկ պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին

Հետաքննող լրագրողի՝ Լինդսի Սնելի խոսքով, սակայն, Ադրբեջանի իշխանությունները և նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ Ավելին, ըստ Սնելի, սիրիացի վարձկանների թիվը Ադրբեջանում առաջիկայում կարող է նաև աճել,- հայտնում է «Ազատությունը»։ «Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի [վարձկանները] դեռ Ադրբեջանում են։

Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», – գրում է Սնելը։
Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բաքուն և Անկարան, իբր, պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։
Լինդսի Սնելի համոզմամբ, այդուհանդերձ, դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր