Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

23 նոյ 2020 11:58

Տեսանյութ.Չեմ ուզում հրաժեշտ տալ, քանի որ վստահ եմ, որ կվերադառնամ,Դադիվանքը կդառնա Ադրբեջանի մաս

Sky News-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախում հայկական մշակութային կոթողներին՝ ներկայացնելով Դադիվանքը, Ամարասը։


«Դադիվանքի տաճարը լեփ-լեցուն է: Սուրբ պատարագի ժամանակ օգտագործվող հայկական երգը կամ շարականը հատկապես մելամաղձոտ է հնչում այս կիրակի. գեղեցիկ ձայնը լցնում էր գմբեթավոր փոքր տարածքը, իսկ պատարագի մասնակիցները սրբում էին արցունքները:


Միգուցե նրանք այս պատերազմում կորցրել են իրենց սիրելիներին, միգուցե նրանք ցավում են իրենց ազգի պարտության համար: Թերևս վիշտ է, որ չորեքշաբթի օրը հայ քրիստոնյաների համար այս սուրբ վայրը կանցնի ադրբեջանցիների ձեռքը:


Սա վերջին կիրակին է, երբ Դադիվանքի միջնադարյան վանական համալիրը փաստացի իրենցն է»,-գրում է Sky News-ը, որի թղթակիցը Արցախում է։


«Ցավոք, դա կդառնա Ադրբեջանի մաս: Ցավալի է, բայց ես չեմ ուզում հրաժեշտ տալ, քանի որ վստահ եմ, որ կվերադառնամ»,- ասել է Դադիվանքի այցելուն:


Ռուսական եռագույն դրոշը ծածանվում է վանական համալիրի մուտքի մոտ, ռուսական տանկը կանգնած է բակում։ Նշվում է, թե Ադրբեջանը խոստացել է, որ հայ քրիստոնյաները շարունակաբար մուտք կունենան Դադիվանք և այլ կրոնական վայրեր այն տարածքներում, որոնք շուտով կդառնան իրենցը:


«Ադրբեջանցիները թուրքեր չեն, բայց իրենց պահում են նրանց նման։ Օսմանյան թուրքերը խոստանում էին, որ ամեն ինչ կարգին կլինի, բայց երբ երիտթուրքերը գալիս են իշխանության, նրանք սկսում են Հայոց ցեղասպանությունը», - ասել է հայր Շմավոնը, ով եկել էր Երևանից՝ արարողությանը օգնելու համար:


«Օսմանյան կայսրության փլուզվելուց հետո շուրջ 1.5 միլիոն էթնիկ հայերի տեղահանությունն ու զանգվածային սպանությունը վերք է, որը երբեք չի բուժվի հայերի և հսկայական հայկական սփյուռքի համար։ Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատերազմական հռետորաբանության ուրվականն էր»,-գրում է կայքը:


Թուրքիան և Ադրբեջանը միակ երկու պետություններն են, որոնք դեռ հրաժարվում են ճանաչել ցեղասպանությունը, գրում է կայքն ու հավելում՝ զարմանալի չէ, որ հայր Շմավոնը քիչ է հավատում նրանց խոստումներին: Հիմա կրկին հայտնվում է մշակութային ցեղասպանության վախն ու լեզուն:


Նշվում է, որ Հայաստանի մշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացվեց, երբ 20-րդ դարի առաջին կեսին Արևմտյան Հայաստանը անցավ Թուրքիային: Այս պատերազմի արդյունքում կրած տարածքային կորուստներով Հայաստանը կրկին ճզմվում է: Այս հնավայրերը, չնայած, տպավորիչ են իրենց դիմացկունությամբ․ Խորհրդային տարիներին, երբ Քարվաճառը ադրբեջանական ձեռքում էր, տեղացիներն իրենց անասունները պահում էին Դադիվանքի վանքում:


Sky News-ի թղթակիցն այցելել է նաև Ամարասի չորրորդ դարի վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան անկյունում, որտեղ Ադրբեջանը հետ է վերցրել շատ տարածքներ:


«Նրա կենտրոնում գտնվող փոքրիկ սպիտակ եկեղեցին շրջապատված է խիտ, ամրացված պարիսպներով: Երբ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, Ամարասը սահմանային ամրոց էր: Հիմա կրկին ռազմականացված գոտի է: Ադրբեջանական դիրքերը երեք կիլոմետր հեռավորության վրա են՝ հորիզոնում գտնվող բլրի գագաթին: Այնտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը, բայց այստեղ հայկական ստորաբաժանում է տեղակայված:


Զինվորները խորոված են պատրաստել և մեզ հրավիրում են իրենց հետ ուտելու: Էլեկտրաէներգիա չկա, ուստի մենք ուտում ենք մեր բջջային հեռախոսների լույսի ներքո»,- գրում է կայքը:


Նշվում է, որ ռուս խաղաղապահների նախնական մանդատը 5 տարի է, բայց դա, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի: Չնայած նրանց ներկայությանը, երկու կողմերն էլ պետք է խրամատները պահեն։ Քանի որ այս հակամարտությունը կրկին սառեցվում է, այս կարգի ռազմական ջանքեր են անհրաժեշտ՝ նոր ստատուս-քվոն պահպանելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր