Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 նոյ 2020 14:46

Տեսանյութ.Որոնողական աշխատանքներ են կատարում, ասես ջունգլի լինի,ողջ մնացած երեխաների մասին հավաստի լուրեր կան

Կառավարությունում այսօր քննարկում է լինելու անհետ կորած զինծառայողների հարցերով։ Պաշտպանության նախարարության առջև հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
ՊՆ–ի մոտ վաղ առավոտից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Այսօր կառավարությունում քննարկում կլինի և ժամը 16։30-ին կգան ու ձեզ կասեն`ինչ է արված և ինչ է արվելու։ Ձեզ` ծնողներիդ, մանրամասն կասեն։ Ի դեպ, ողջ մնացած երեխաների մասին հավաստի լուրեր կան, սակայն այդ մասին շատ խոսել պետք չէ»,–ասաց Քոչարյանը։


Հարցին, թե անհետ կորածների ծնողները պատրաստ են մասնակցել որոնողական աշխատանքներին, կա՞ արդյոք նման հնարավորություն, Քոչարյանը պատասխանեց, որ տարածքը, որտեղ որոնողական աշխատանքներ են կատարում, ասես ջունգլի լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր