Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

23 նոյ 2020 15:42

Ամենամեծ խմբակային դավաճանությունը. սկսվելիք պատերազմի մասին Փաշինյանն իմացել է սեպտեմբերի 27-ից մեկուկես ամիս առաջ

«Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության անգամ մեկ տոկոսը չէ»,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա համոզմամբ, սկսվելիք պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանն իմացել է սեպտեմբերի 27-ից մեկուկես ամիս առաջ: Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ միտումնավոր չի կատարվել կանոնավոր զորահավաք: Այս առնչությամբ ասաց. «Սա մտածված էր: Տեղի է ունեցել հայոց պատմության մեջ ամենամեծ խմբակային դավաճանությունը, որի գլխին կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանը և մյուս բոլոր կառույցները»:

Գառնիկ Իսագուլյանի համար միշտ անհասկանալի է եղել՝, թե ով է կառավարել ամբողջ պատերազմական գործողությունները: Նրա համոզմամբ՝ դա արել են Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը. «Որևէ մեկը, բացի նրանցից, որոշումներ կայացնելու իրավասություն չի ունեցել` ո՛չ Արցախի նախագահը, ո՛չ էլ ՊԲ հրամանատարը: Հրահանգները եղել են ուղիղ Նիկոլ Փաշինյանից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր