Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ          Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա       Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա    

23 նոյ 2020 16:01

Պուտինը ստորագրեց դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման մասին համաձայնագիրը, այն կփոփոխվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեպի Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների համաձայնագրում փոփոխություններ անելու օրենքը։

Ավելի վաղ Պուտինը ստորագրել էր ռուսական նավթամթերքի Հայաստան արտահանման համաձայնագրի պարզեցման վավերացումը՝ չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան բերվող 95-ից քիչ մնացորդային հաշվով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի և մի շարք այլ վառելիքների համար։

2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանին բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների ոլորտում համագործակցության  մասին համաձայնագրում փոփոխություններ անելու մասին արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 7-ին։

Արձանագրության համաձայն՝ ռուսական նավթամթերքը առանց արտահանման մաքսատուրքի է Հայաստանի տարածք արտահանվում։ Բացի այդ, արդիականացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային թղթաբանության կոդերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր