Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Չինական հորոսկոպ, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 19-23-ն ընկած շաբաթվա ընթացքում       Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը    

24 նոյ 2020 22:15

Տեսանյութ.Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ.Արթուր Վանեցյան

Hraparak.am-ի հետ զրույցում  «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունեն, թե ինչպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը:

«Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման: Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր