Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»          Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»       Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2020 14:03

Էրդողանը նշել է՝ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները

Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:


«Մենք մեծ ներդրում ենք կատարել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան նախագահ Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր