Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

26 նոյ 2020 14:25

Տեսանյութ.4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա երեխաս ա. անհետ կորածի հայր

Ժամկետային զինծառայող որդուց հարազատները լուր չունեն հոկտեմբերի 8-ից։ Այդ մասին ՊՆ շենքի դիմաց կազամակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց նրա հայրը։


«Իմ որդու հետ զրուցել եմ սեպտեմբերի 29-ին, զանգահարել է տղաս Ջեբրաիլից, հետո գնացել են Հադրութ, ամսի 8-ին նկարվել է ընկերոջ հետ, հետո ընկերը վիրավորվել է, ամսի 8-ից լուր չկա։


Գիշերը 4-5 անգամ զանգում են, չեն խոսում։ Մտածում եմ՝ երեխես է, վախից չի խոսում։ Պետք է գնամ ոստիկանություն դիմեմ։ Ինչքան հնարավոր տեղ կա գնացել եմ որդուս փնտրելու՝ Հոկտեմբերյան, Մարտունի, դիահերձարաններ էլ եմ գնացել։ Որտեղ ինչ ասում են ՝ գնում ենք։ Թեժ գիծ եմ զանգում, անուն-ազգանունը ասում եմ, ասում են՝ չկա նման մարդ։ Տեսնենք, գուցե Կարմիր խաչը օգնի երեխեքին հանեն», -պատմեց քաղաքացին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր