ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար          «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են       Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել    

26 նոյ 2020 17:00

Տեսանյութ.Ծնողներ կան՝ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել.Ի՞նչ է՝ թշնամին չգիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախը ծնկի են բերել թուրքերի առջեւ...

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասում, թե «մի ասեք կապիտուլյացիա, հակառակորդը մեզ լսում է», ի՞նչ է՝ թշնամին չգիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախը ծնկի են բերել թուրքերի առջեւ, եւ դեռ ժամանակն ու նոր քննիչ հանձնաժողովները ցույց կտան՝ դա եղե՞լ է անկարողության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե՞ դավաճանության հետեւանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ դեռ շատ պաշտոնյաներ կխոսեն եւ կպարզաբանեն իրավիճակը:

Զոհրաբյանը նշեց, որ իշխանության քայլերի հետեւանքով հակառակորդը մոտեցել է Վարդենիսին:

«Մենք հանձնում ենք Հայրենիքը: Երբ ես տեսա, թե ինչպես են փակվում Քարվաճառի դռները, ես հազարապատիկ ատեցի ձեզ: Դուք հանձնեցիք իմ Հայրենիքը»,-ասաց պատգամավորը:  
«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին: Ես անհարմար եմ զգում որպես հայ, ես ցավ եմ ապրում, գլուխս կախում եմ, չեմ ուզում նայել, քանի որ դա իմ հայի արժանապատվությունն է վիրավորում, որ մեջլիսում պատրաստվում են ներկայացնել նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոս տալու»,- հայտարարեց պատգամավորը:

Նկատելով, որ Ռուսաստանի և Պուտինի համար եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը դավաճան չի կարող լինել՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ դրա փոխարեն Ադրբեջանի և Ալիևի համար է ազգային հերոս: Ըստ պատգամավորի, իշխանությունները չեն ուզում ընդունել, որ Ցեղասպանությունից հետո կապիտուլացիայի փաստաթուղթը Հայաստանի ամենածանր հարվածն էր:

Պատգամավորը հայտարարեց, որ մարդը, որը երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ որպես կուռք, երկու տարվա մեջ վերածվեց արհավիրքի, և հիմա անհետ կորածների ծնողների հետ հանդիպումների ժամանակ ամեն պատի տակ մի քանի թիկնապահ կա:

«Այդ մարդը դարձել է Չեխովի «Պատյանով մարդը», նա վախենում է ամեն ինչից, ամեն տեղ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, աթոռը վտանգող դավադրություն: Քաղաքակրթության, գալակտիկայի մեջ չի կարող լինել դեպք, երբ երկիրը կառավարի պարտված ղեկավարը: Հայաստանի անվտանգությունն այլևս մեծագույն ռիսկի տակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով թուրքի սահմանը եկել է յուրաքանչյուրիս տուն»,- հայտարարեց  Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխանություններին մեղադրեց անգործության մեջ և հայտարարեց, որ այսօր զինծառայողների ծնողներ կան, որ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որպեսզի կարողանան տարբեր ճանապարհներով իրենց երեխաներին հետ բերեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր