Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ    

30 նոյ 2020 13:18

Հասկանում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալու Հայաստանին զարգացնել մեր տնտեսություն իր հաշվին

Ադրբեջանագետ Անհժելա Էլիբեգովան, անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսության հետ հույսեր կապող պաշտոնյաների հայտարարություններին, գրել է.


«Անցած տարի դեկտեմբերի 3-ին մեր պաշտոնական պատվիրակությունը գնաց Բաքու TRACEKA-ի 14-որ նիստին։ Հերթական անպատասխան հարցս տվեցի այն ժամանակ՝ ինչի համար՞: Հիմա բացատրեմ հարցիս պատճառը։


ТРАСЕКА (Transport Corridor Europe-Caucasus-Asia դա միջազգային ծրագիր է, տրանսպորտային կոմմունիկացիաները ապահովելու համար։


Տարիներ շարունակ Ադրբեջանը բավականին ակտիվ գործել ա ծրագրի շրջանակներում զուգահեռ գլուխ գովալով, որ մեր բլոկադան բոլոր տարածաշրջանային պրոյեկտներում ինքն ա ապահովում։


Հիմնական քարոզչական թեզը հետևյալն էր՝ հանձնեք հողերը և ձեզ թույլ կտանք օգտվել մեր ստեղծած ենթակառուցվածքից։ Եվ տրամաբանական հարց էր մի տարի առաջ, Բաքվում մեր պատվիրակությունը արդյոք ինչ որ առաջարկներ է ստացե՞լ ադրբեջանական կողմից կամ միջազգային գործընկերներից:


Հիմա, պատերազմից հետո զգուշորեն դրա մասին սկսեց խոսել Փաշինյանը, հետո էկոնոմիկայի նախարարը՝ բացել Ադրբեջանի հետ տրանսպորտային կոմմունիկացիան և սկսել առևտուր անել։
Առաջին հայացքից գրավիչ կարող է հնչել, բայց էս հարցում առաջին հայացքը խաբուսիկ ա։


Նախ, Ադրբեջանը իր վրա չի վերցնելու պատասխանատվություն հայկական բեռների անվտանգության համար որպես տրանզիտ երկիր։ Հայ վարորդները նույնիսկ եթե համաձայնվեն Ադրբեջանի տարածքով բեռ փոխադրել, իրենք անընդհատ բախվելու են խնդիրների հետ սկսած իրենց անցակետերում նվաստացնող վերաբերմունքից, վերջացրած ճանապարհին քարկոծվելով։ Օրինակ հայկական ծիրան արտահանողի ֆուռաները շաբաթներով կարող են պահել սահմանին, մինչև փչանա։ Ինչի պետք ա Ադրբեջանը գյուղատնտեսական ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր լինելով, իր շուկան զիջի մեզ ու մի բան էլ աջակցի դրան՞: Ինչի դիմաց այդքան մեծահոգի պիտի գտնվի՞:


Այսինքն բոլորս հուսամ հասկանում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալու Հայաստանին զարգացնել մեր տնտեսություն իր հաշվին։ Թե չենք հասկանում՞:


Նայենք մյուս կողմից։ Ադրբեջանի համար մեր շուկան բացելը նշանակում է  օրինակի համար SOCAR-ի բենզալցակայաններ Հայաստանում։ Իսկ դա պետական ընկերություն է, իսկ դա նշանակում է, որ ձեր ամեն լցրած մի լիտր բենզինը մի փամփուշտ է ադրբեջանական բանակի համար։ Այ նույնը հասկանում են և իրենք մեր դեպքում։ Իսկ պատերազմը դեռ չի ավարտվել։


Երկրորդ հայացքից արդեն էդքան գրավիչ չի չէ՞»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր