Ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը. ՔՊ-ում մրցապայքար է ․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

30 նոյ 2020 16:20

Արցախի հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է հանվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպում են ունեցել պատերազմում անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:


«Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են»,- գրել է Հարությունյանը:


Արցախի նախագահը նշել է, որ այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր