Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար          Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պետք է պատվաստվի. Նարեկ Զեյնալյան       Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել    

03 դեկ 2020 11:31

Գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ձեռնտու է Բաքվին, իսկ Երևանի՞ն

Հայաստանը պետք է հստակ երաշխիքներ ունենա, որ «բոլորը բոորի դիմաց» սկզբունքի կիրառման դեպքում տուն կվերադառնան իրոք բոլոր ռազմագերիներն ու Ադրբեջանում գտնվող քաղաքացիական անձինք։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը։ 
Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավապաշտպանը նշեց, որ գերիների վերադարձը «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով ընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ Բաքուն փորձում է բոլոր հնարավոր միջոցներով դուրս բերել Ստեփանակերտում դատապարտված դիվերսանտներին։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն առաջարկում է գերիներին վերադարձի գործընթացում կիրառել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը։ Բայցի այդ, առաջարկվում է ստեղծել անհապաղ վերադարձի մեխանիզմ՝ առանց նոր գերիների լրացուցիչ պայմանի։

«Պետք է հասկանալ, թե արդյոք պատրաստ են գերիների հետ կապված վերջնական տվյալները։ Հիմա այդպիսի տեղեկությանը ես դժվարությամբ կհավատայի։ Երբ ասում են «բոլորին բոլորի դիմացի», ապա նկատի ունեն, որ տվյալները բավարար են և դրանք  ստուգված են․ ով է, որտեղ է, արդյո՞ք ամեն ինչ պետության վերահսկողության տակ է»,-պարզաբանեց Ալավերդյանը։
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը ողջունում է նախաձեռնությունը, թեև դրան կասկածամտորեն է վերաբերվում։ Փորձից ելնելով, նա նշեց, որ հաճախ գերիները մնում են անհատների, դաշտային հրամանատարների մոտ։

Ուստի նա առաջին հերթին հարց է տալիս և ուզում է իշխանություններից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ ի՞նչ նախնական աշխատանք է իրականացվում, արդյո՞ք մոնիթորինգ, վերահսկողություն է ընթանում, ի՞նչ մեխանիզմներ են ներգրավված որպես երաշխիք, որ դուրս կբերվեն բոլորը։

Բացի այդ, նա չի հասկանում, թե ինչու է Հայաստանն առաջարկում այդ սկզբունքը, հաշվի առնելով, որ հակամարտության կողմ եղել է Լեռնային Ղարաբաղը, իսկ Երևանը պատերազմին չի մասնակցել։
«Ես չեմ կարողանում հասկանալ՝ Հայաստանը ադրբեջանցինե՞ր է գերի վերցրել։ Եթե Հայաստանն իր վրա վերցնում է գերիների վերադարձի իրավական պատասխանատվությունը, ապա այն փաստացի իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև ռազմական գործողությունների, դրա հետևանքների և ադրբեջանական կողմին փոխհատուցելու համար»,-վրդովվում է նախկին ՄԻՊ-ը։

Նա նաև կասկածում է, որ Ադրբեջանը, որը մի քանի անգամ ավելի շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձանց է պահում, այսքան արագ պատրաստ կլինի վերադարձնել նրանց հայկական կողմին։

Ալավերդյանը կարծում է, որ Ադրբեջանին հարմար է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը, այդ թվում նաև այն պատճառով, որ Բաքուն ուզում է բոլոր հնարավոր մեթոդներով վերադարձնել Ադրբեջանում հերոսացված իր դիվերսանտներին, որոնց դատապարտել է ԼՂՀ դատարանը։
Ալավերդյանը նշեց, որ այստեղ արդեն խառնվում են «հանցագործ» և «ռազմագերի» հասկացությունները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ճշտել, թե արդյոք «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը նկատի ունի նաև խաղաղ բնակիչների վերադարձը։

Միակ լուսավոր կետը այս գործընթացում, նախկին ՄԻՊ-ի կարծիքով, քաղաքացիների վերադարձն է տուն։

Ինչ վերաբերում է նոր մեխանիզմների մշակման մասին Հայաստանի առաջարկին, Ալավերդյանը նշեց, որ դա լավ պայմանավորվածություն է։
«Այդպիսի պայմանավորվածություն եղել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ժամանակ։ Կողմերը պայամանավորվել էին, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը հայտնվում է սահմանի մյուս կողմում, ապա ինչ-որ ժամանակում՝ մեկ-երկու օրում, պարզում են, թե արդյոք առկա է հանցանքի բաղադրիչ, դիվերսիոն մտադրություն, և զինվորներին կամ քաղաքացիական անձանց տուն են վերադարձնում»,-ասաց Ալավերդյանը, ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունը բավականին երկար ժամանակ գործում էր։

Հայկական կողմի մոտ գտնվում է երեք ադրբեջանցի դիվերսանտ։ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը  ձերբակալվել են 2014թ․-ի հուլիսին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ստեփանակերտի դատարանը Ասկերովին դատապարտել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ․ լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում, զենքի կրում, առևանգում, երկու մարդու՝ մեկ դեռահասի և մեկ սպայի սպանություն։
այկական կողմի մոտ գտնվող երրորդ ադրբեջանցին՝ Էլնուր Հուսեյնզադեն, ձերբակալվել է 2017թ․-ին՝ Թալիշ գյուղի մոտ՝ դիվերսիա իրականացնելու պահին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր