Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

04 դեկ 2020 10:17

Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա՝ ա՛յ տղա, ի՞նչ ես կառչել աթոռից, Գինոսյանն էլ առաջարկել է մասնակցել Բաքվի զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրային խորհրդի անդամների՝ օրերս կայացած հանդիպումը բավական բուռն է անցել: Հանդիպմանը Հանրային խորհրդի 44 անդամներից մասնակցել է 14-ը, ներկաների հիմնական մասը խոսել է կառավարության ձախողումների եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:

«Իրատեսի» տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Փաշինյանին ամենասուրը Հանրային խորհրդի անդամ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է քննադատել, ելույթ ունենալուց հետո էլ հայտարարել, որ դուրս է գալիս խորհրդի կազմից: «Գինոսյանը ելույթը սկսել է Փաշինյանին ու նրա՝ ամեն ինչից «բեխաբար» թիմը դավաճան անվանելով: Վրդովված ու արհամարհական տոնով նշել է, որ իշխանության ամենաճիշտ որոշումը կամ փրկագինն այն կլինի, որ դեկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանում անցկացվելիք զորահանդեսի օրը, Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիսավոր կերպով փոխանակում իրականացնի՝ իրենք մնան, ռազմագերիները հետ գան: Նա ելույթը եզրափակել է հետեւյալ խոսքով. «Ինչ լավ է, որ ձեր պիղծ ձեռքով Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չեք շնորհել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ փոխանցեց, որ բավական հախուռն պահվածք է դրսեւորել Հանրային խորհրդի մեկ այլ անդամ՝ հասարակական, քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը: Ըստ մեր աղբյուրի՝ Սադոյանը, Փաշինյանին տեսնելով, սկսել է գոռգոռալ, թե՝ մինչեւ հիմա ի՞նչ եք անում այդ աթոռին նստած: «Պարոն Սադոյանը ձենը գլուխն էր գցել, թե՝ ա՛յ տղա, ի՞նչ ես կառչել աթոռից, թող գնա: Պարտվել ես, գնա, էլի՝ անվերջ գոռում էր նա: Անվտանգության աշխատողներն էին անգամ անհանգստացել, մի պահ փորձում էին առաջ գալ՝ փորձելով կանխել Սադոյանի հավանական «հարձակումը»: Հանրային խորհրդի մյուս անդամնեը, տեսնելով, որ չի հանդարտվում, Սադոյանին խնդրել, հորդորել, համոզել են դուրս գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր