Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 մայիս 2016 15:55

Ի՞նչ է անում դեսպանը, երբ քրեական գործ է հարուցված. Գ. Գինոսյան

Մայիսի 13-ին Հայացք մամուլի ակումբում մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը անդրադարձան Վրաստանում հայերի իրավունքների խնդիրներին ևԱխալցխայի վերջին դեպքերին:

Հիշեցնենք, որ Ախալցխայի դեպքի հետ կապված «Ջավախք»հայրենակցական միությունը հանդես է եկել հայտարարութամբ. «Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան՝ կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին»:

 

Ծնունդով Ախալցխայից Գագիկ Գինոսյանն դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց: Նրա խոսքով տվյալ դեպքում, որպես այդպիսին, հայ-վրացական, ազգամիջյան բախում տեղի չի ունեցել, այլ սա ավելի շատ բախում է ոստիկանության հետ. «Տարբեր մարդկանցից փորձել եմ ճշտել իրականությունը: Վրացական կողմի հիմնական ճնշումն այն է, որ դանակահարված մարդ կա, որին ի դեպ, դանակահարել են այլ վայրում ու ուրիշ մարդիկ: Իսկ ոստիկանությունն երիտասարդներին ծեծում է՝ ասելով, որ մեղքն իրենց վրա վերցնեն: Հայերի թվում մոտ 60 տարեկան մարդ կա, ում գլխին այնպես են հարվածել, որ խլացել է: Հիմա վրացի տղաներից մեկը ցուցմունք է տվել հայերի դեմ: Ցավալին այն է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատից ոչ ոք չի հայտնվել, չեն հետաքրքրվել անգամ հայերի առողջության մասին: Մենք երբևէ պետք է հասկանա՞նք, որ դեսպան ունենք: Ի՞նչ է անում դեսպանը, երբ քրեական գործ է հարուցված»,-ասաց Գագիկ Գինոսյանը: «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ Ախալցխայի դեպքի նման իրավիճակներ Վրաստանում հաճախ են լինում, ուղղակի այս դեպքը հրապարակվեց հայկական մամուլում և շատ խոսվեց դրա մասին:
«Այս դեպքում ոստիկանությունը հայերի դեմ գործեց, որը կարծես մոդել է դարձել Վրաստանում: Նման փորձ չկա, որ ՀՀ դեսպանատունը Վրաստանում երբևէ տեղի հայերի խնդիրներով զբաղված լինի»,- ասաց նա: Բանախոսները ընդգծեցին նաև, որ որևէ հայկական գիրք հնարավոր չէ տանել Վրաստան և Հայաստանը դրա դեմ որևէ քաղաքականություն չունի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր