Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

05 դեկ 2020 10:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովիդին (ուղիղ)

Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել ՀՀ-ում.. ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:


«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից, եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարծքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:


Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մեզ մեղադրում են նրանում, որ միաջզգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում եւ այս մեղադրանքը հնչեցնում է մի մրդ, ում  կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է՝ occupated: Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր