Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 դեկ 2020 16:16

Փաշինյանը որպես պետության ղեկավար հակառակորդին զիջել է այն ամենը, ինչ ցանկացել է հակառակորդը, որևէ կետում չի ասել՝ ոչ

«Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում  պատասխանատվությունը թողնում է ժողովրդի, հայի վրա։ Եթե մեկ նախադասությամբ թարգմանենք այն, ինչ ասում էր Փաշինյանը՝  դուք մեղավոր եք, որովհետև հայ եք»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Նա նշեց՝ ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020 թվականին ինքը Ղարաբաղը չէր տա։

Քաղաքագետի խոսքով, այսօր քաղաքացիներն ունեն մեկ խնդիր՝  տեր կանգնել պետությանը, պետության միջոցով տեր կանգնել սեփական իրավունքներին։

«Այսօր խնդիր ունենք՝ ունենալ  կառավարություն, որը զբաղում է  գերիների, Հայաստանի սահմանների հարցով, Հայաստանի քաղաքացիների  անվտանգության, իրավունքների հարցերով։ Այսօր չկա որևէ պետական մարմին, գերատեսչություն, որին կարելի է  դիմել և ստանալ ողջամիտ պատասխան մեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,- ասաց Ա. Մինասյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը որպես պետության ղեկավար հակառակորդին զիջել է այն ամենը, ինչ ցանկացել է  հակառակորդը, որևէ կետում չի ասել՝ ոչ։

«Հետևաբար հույս կապել, որ Փաշինյանն այսուհետ որևէ հարց կլուծի, անիմաստ է»,- ասաց Արմեն Մինասյանը։

Խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելուն՝ քաղաքագետն ասաց. «Որևէ ցանկացած գործիչ այս իրավիճակում երկար կմտածեր պատասխանատվության տակ մտնելու մասին։ Ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու գործառույթը մի գործառույթ է, որը կարող է ստանձել մարդ, ով խաչ է քաշում քաղաքական կարիերայի վրա։

Այս առումով Վազգեն Մանուկյանն իդեալական թեկնածու է, կանգնած է Հայաստանի Հանրապետության ակունքներում, ունի ճգնաժամային կառավարման մեծ փորձ»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր