Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

07 դեկ 2020 13:48

Թուրքը Խնձորեսկի մոտ է, նա է GPS-ով ճշտում սահմանները ,ունենք ՀՀ տարածքային ամբողջականության ռեալ վտանգ

Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3763 կմ–ը, մնացած շուրջ 4000–ը Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց մեկ կրակոցի։

Այսօր ԱԺ–ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն։ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին կանգնած գյուղապետները, գյուղի բնակիչները, կամավորականներն իրենք են պահում մեր հայրենիքի սահմանը։ Մենք այսօր ունենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, որովհետև քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ։ Թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։  Ու այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀ սահմաններն այսօր ճշտում են սահմանից ընդամենը մի քանի մետր հեռու կանգնած ադրբեջանցիները` GPS-ով։
«Արցախը հանձնածն ասում  է`դե, այդպես է, պիտի վերադառնանք Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Արցախի սահմաններին։ Ես մասնագետ չեմ։ Խոսել եմ ԳԱԱ հարգարժան մասնագետների հետ, ասում են սուտ է, սուտ է և երիցս սուտ է։ Որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ վերջնականապես ճշգրտված չէին սահմանները և խորհրդային տարիներին եղել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի մի քանի քարտեզ։ Բայց եթե անգամ ընդունենք, որ վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն հարցնում եմ` Նիկոլ, ինչո՞ւ չես վերադարձնում Խորհրդային Հայաստանի կազմի մեջ գտնվող Արծվաշենը»,– ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ այսօր գերիների, վերադարձի, Արցախի դեռևս պահպանված տարածքով զբաղվում է բացառապես ՌԴ–ն։

«Հայաստանի իշխանության որևէ կառույց ներգրավված չէ դրա մեջ։ Մենք կապնվում ենք խաղաղապահների հետ, փորձում ենք հասկանալ, թե ինչ է հնարավոր անել ռազմագերիներին վերադարձնելու համար»,– ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այսօր վիճակից դուրս բերելու ելքը մեկն է` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց լավ ճանաչելով Փաշինյանին, ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ նա ինքնակամ ու խաղաղ չի հեռանալու։

Այդուհանդերձ Զոհրաբյանը հիշեցրեց, որ 16 ուժերը վարչապետին հեռանալու ժամանակ են տվել` մինչև դեկտեմբերի 8-ը, 14։00։

Ժամկետը լրանալուց հետո ընդդիմությունը դիմելու է Սահմանադրությանը չհակասող անհնազանդության ակցիաների։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր