Փաշինյանի պատասխանը հայտնի է.ընդդիմադիրները որոշել են«պարալիզացնել» մարզեը և հատկապես Երևանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել: Ըստ մեր տեղեկությունների, 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը և կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսկելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել:
Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն, իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթևեկությունը:
Մեր տեղեկություններով, ընդդիմության հիմնական պլանը դեռևս սա է լինելու, բայց նաև մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու և վարչապետի և կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: