Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

08 դեկ 2020 16:00

Քոչարյանն ու Սարգսյանը հետ են գալու մայրիկդ լացացնեն, Նիկոլ, հներն Ալիեւի մաման են լացացրել. ցուցարար

Ալիեւն ասաց՝ Փաշինյան, ես քո հետ գործ չունեմ, ես քո հետ խոսել եմ, ես Քոչարյանի ու Սարգսյանի հողերն եմ վերցրել. դա հերիք էր, որ ամաչեինք՝ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ ունենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնելիս ասաց ցուցարարներից մեկը։

«Հներն Ալիեւի մաման են լացացրել։ Հայերն արդեն ամաչում են արտերկրում փողոց դուրս գալ։ Հայն առաջին անգամ գլխիկոր է քայլում։ Այո, ես նախկինների Հայաստանն եմ ուզում։ Քոչարյանն ու Սարգսյանը հետ են գալու մայրիկդ լացացնեն, Նիկոլ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը։ Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր