Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

09 դեկ 2020 18:00

Ոստիկանության ծառայողները զանգվածաբար լքում են համակարգը. ԹՎԵՐ

Mediaport-ի աղբյուրները հայտնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում ոստիկանության կադրերի բաժնում  ստացել են 167  ոստիկանի աշխատանքից ազատման դիմում:

Այսօր առավոտյան ստացել են ևս 15 սպայի դիմում՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ, առնվազն 10   ոստիկանության սպա հիմա դիմումներ է գրում  ոստիկանության տարածքային բաժիններում, ծառայությունից դուրս գալու վերաբերյալ։ 

Նման տեմպի պահպանման պարագայում այս շաբաթվա վերջն ոստիկանությունից ազատման դիմում տվածների թիվը կանցնի 300-ը։   

Կադրային նման արտահոսքի պատճառն այն է, որ  Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարին կարգադրել է  պատեհ առիթի  դեպքում  օդ կրակել։ Այս հրահանգը խիստ բացասաբար է ընդունվել և ի պատասխան՝ ասվել է, որ ոստիկանները որևէ պարագայում,  չեն պատրաստվում կրակել, անգամ օդ և որ առաջնորդվելու են բացառապես իրենց կանոնակարգով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր