Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 դեկ 2020 10:24

Թիրախում Մովսես Հակոբյանի նշած պաշտոնյաներն են. Ովքեր կհրավիրվեն հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 19-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի հայտնի մամուլի ասուլիսից հետո, Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է ընթանում:


Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել և հրավիրվում ներկա, նախկին պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, ում անունները Մովսես Հակոբյանը տվել է մամուլի ասուլիսի ժամանակ, կամ էլ այն մարդկանց, ովքեր կարող էին ի պաշտոնե ազդեցություն կամ կապ ունենալ այն հանգամանքների հետ, որոնց մասին խոսել էր Հակոբյանը:


Մենք տեղեկացանք, որ առաջիկայում հարցաքննության կհրավիրվեն նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, քանի որ ասուլիսի ժամանակ նա երկուսի անունն էլ տվել է: Բացի այս, անուններից հնչել են նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի և այլ մարդկանց անուններ:


Նկատենք՝ Հակոբյանը ՀՔԾ հրավիրվեց անմիջապես մամուլի ասուլիսից երկու ժամ հետո, իսկ հիմա էլ կառույցում մեծածավալ քննչական աշխատանքներ են սկսվել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր