Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև          Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է       Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ    

10 դեկ 2020 16:17

Առաջարկել են վառել կամ կախել ուշագնած վիճակում գտնվող Արարատ Միրզոյանին. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ է, Ազգային ժողովի նախագահին, ով ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք վառենք, ասել են՝ չէ, մեռած ա, ասել են՝ չէ, ոչինչ եկեք վառենք կամ կախենք: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը:


«Խմբեր են գործել, որոնք գնացել են օրինակ իմ տուն ու փորձել են ինձ սպանել, ինձ վրա որս էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց նա:


Սիմոնյանը հայտնեց, որ Արարատ Միրզոյանի հետ կապված երկու հոգի ձերբակալված են, էլի մարդիկ կձերբակալվեն. «Միրզոյանի անվտանգության աշխատակիցները զինված են եղել, սակայն Միրզոյանն արգելել է նրանց զենք կիրառել», - ասել է Սիմոնյանը:


Նշենք, որ այս ամենի մասին Սիմոնյանը խոսեց՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Ազգային ժողովի դարպասները զոդելուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր