Ռուբլին թանկացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ապրիլի 15-16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 դեկ 2020 10:16

Պատերազմի օրերին բանակին աջակցողներից շատերը հետ են պահանջում իրենց փողերը, հիմնականում դրանք գրպանվել են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, եւ այսօր շատերը հետ են պահանջում իրենց փողերը, բայց հետ ստանալու մեխանիզմներ չկան։


Սակայն առավել անհեթեթ վիճակում են հայտնվել նրանք, ովքեր ոչ թե հիմնադրամին են փոխանցել, այլ՝ անհատ անձանց, որոնց ասոցացրել են բանակի ու պատերազմի հետ, ուղղակի կանխիկ մեծ գումարներ են տվել՝ մտածելով, որ դրանք կծառայեն զենք-զինամթերք գնելուն, սակայն այդ գումարները հիմնականում գրպանվել են։


Ընդ որում, ոմանց նույնիսկ գումարի ծախսերի մասին «չեկեր» են տրամադրել, որոնք պարզվել է՝ կեղծ են եղել։ Այդ մարդիկ հիմա չգիտեն, թե ումից հետ ուզեն իրենց փողերը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր