Տեսանյութ.Հրթիռակոծվել է Իրանում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրն և որոշ նավթային ենթակառուցվածքներ          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ    

11 դեկ 2020 12:00

Մենք ոչ մի չարակամություն չունենք հայերիի դեմ, կարող ենք սահմանը բացել, խնդիրը Հայաստանի վարչակազմի հետ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ ասել է, որ իր երկիրը կարող է բացել սահմանները Հայաստանի առջև, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկի:

Ելույթ ունենալով Բաքվում Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Էրդողանը նշել է, որ իրենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունեն:

«Մենք ոչ մի չարակամություն չունենք Հայաստանի ժողովրդի դեմ: Խնդիրը Հայաստանի վարչակազմի հետ է: Իմ երկրում ապրում է ավելի քան 100,000 հայ»,-ասել է նա:

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները դադարեցնելու գործում:

Էրդողանն անդրադարձավ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես առանձին հանրապետություն ճանաչելու բանաձևին. «Նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չի ընդունում»,-ապա ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «դեռ քաղաքականություն չի սովորել»:

Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերին ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնագիր, ինչը դիտվում է որպես Ադրբեջանի հաղթանակ և պարտություն Հայաստանի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր