Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

11 դեկ 2020 13:33

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «Ուրալ»-ին. կան զոհեր

Դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ, 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի եւ խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ս. Ա.-ն եւ ուղեւոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր