Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

12 դեկ 2020 15:23

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից.Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: «Էրդողանը, բանաստեղծությունը կարդալով, ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործության իմաստն ու տարածաշրջանի իրավիճակը չհասկանալը։ Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- Twitter-ում գրել է նախկին դեսպանը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ կոշտ արձագանքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին Բաքվի շքերթի ժամանակ ունեցած ելույթում արված հայտարարությանը։ «Էրդողանին չեն հաղորդել՝ բանաստեղծությունը, որը նա ընթերցեց Բաքվում, Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնազավթման մասին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։
Ոչ ոք չի կարող այդպես խոսել, ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել էր Իրանի ԱԳ նախարարը՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգը։ Նշենք, որ Բաքվի շքերթի ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանն ընթերցել էր ադրբեջանցի գրող Բահթիյար Վահաբզադեի բանաստեղծությունը, որում նշվում է, թե Ադրբեջանի՝ Արաքսից հարավ ընկած տարածքները գրավված են։ Փաստացի, էրդողանը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր