Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

15 դեկ 2020 10:52

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ 

Շիրակի մարզի Ամասիայի (մառախուղ), Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր