Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

18 դեկ 2020 14:04

Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը,նա նախապատրաստվում էր նոր պատերազմի՝ նոր տարածքների համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:


Իր ելույթում Ալիևը մասնավորապես անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով վերջինիս «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:


«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում  է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:


Ալիևի խոսքերով՝ հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:


Բացի այդ, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. Լեռնային Ղարաբաղում արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը` ընդգծելով, որ այդ սադրիչ թեզն ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը:


«Այս ամենը վկայում է, որ Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը»,-նշել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր