Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

18 դեկ 2020 16:02

Նիկոլից այլեւս իմաստ էլ չունի բան պահանջելը.Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, իմացեք՝ չեք հաջողելու, չի ստացվելու

Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել էԱրցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրհամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու սա այն դեպքում, եթե նույնիսկ նրանք իրենց գործի պրոֆեսիոնալը լինեն, տիրապետեն իրենց գործառույթներին, հասկանան, թե ինչ պետք է անեն եւ, իհարկե, եթե ունենան դրանք լուծելուշատ մեծ ցանկություն։

Զորակոչ, պահեստազորի հավաքներ, մարտական հերթապահություն, մարտական խնդիր եւ այլն։

Նիկոլ Փաշինյանն իհարկե այս ամենը գիտակցում է, սակայն մեկ է՝ գնում է վատթարագույնի ճանապարհով։ Իրեն դնենք մի կողմ։

Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, ցավոք, եթե գիտակցում եք այս փուլի բարդագույն խնդիրները (համոզված եմ, որ Օ․ Գասպարյանը գիտի), ապա իմացեք՝ չեք հաջողելու, չի ստացվելու։

Երկրորդ, պարոնայք, դուք հանրության հետ երկխոսելու խնդիր ունեք, առանց դրա չի ստացվելու։ Նիկոլն այլեւս պահանջված չէ, իմաստ էլ չունի իրենից բան պահանջելը։ Այնպես չէ, որ դուք էլ վստահության հետ կապված խնդիր չունեք, այնպես չէ, որ մեր հիմնական խնդիրների լուծումը պայմանավորված չէ վարչապետի հեռացմամբ, սակայն հրատապ, գոնե ժամանակավոր մարտական խնդիրների լուծման համար փորձեք հանրությանը հետ խոսել։

Խոսեք տարբեր հարթակներով՝ ամենատարբեր հնարավորություններն օգտագործելով, բայց ոչ այնպես ինչպես հիմա եք անում։

Իսկ դուք հիմա ոչինչ չեք անում՝ գոնե հանրության հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։ Եվ ձեր որոշումներն ու հրամանները՝ որքան էլ դրանք այս պահին ճիշտ կամ կարեւոր լինեն՝ չեն աշխատելու, իսկ դրա հետեւանքները, կարծում եմ՝ գիտակցում եք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր