Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

18 դեկ 2020 18:06

Մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ պատկան մարմիններից ստացած զենքերը պետք է հանձնել. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:

«ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:

Լրացուցիչ տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին»,- ասվում է ԱՀ ԱԱԾ  տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր