Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

19 դեկ 2020 10:28

Արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաև անզեն աչքով:

Ավելին՝ խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Իսկ այս իշխանությունները պարզապես ունակ չեն նման հեռանկարի դեմն առնելու:

«Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, և որ այդ ցուցանիշը կառավարելի է: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլև ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ: Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021թ. բյուջեում էլ այս առումով ավելացում չկա»,-ասաց Թ. Ավետիսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր