Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

19 դեկ 2020 12:44

Շնագայլն այստեղ ոտք դնելու իրավունք չունի...Հիմա աղբահանությունն այստեղից ենք սկսելու, այստեղ աղբ չպետք է ոտք դնի

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ Արցախում հայկական կողմի կրած պարտության հիմնական պատճառը ներքին դավադրությունն է եղել։


«Հիմա էլ ներսից դավաճանություն կա, եթե պետական գործիչներն են դավաճանության մեջ, ի՞նչ պետք է անենք։ Ապրիլյան զոհերն ինչո՞ւ էին, քննվե՞ց, բացահայտվե՞ց, դավաճանը եկավ տղերքի շիրիմներին ծաղիկներ դրեց, պետական կառավարաման մեջ դավաճանությունը ժառանգական եղավ՝ Լևոնից մինչև այս փռչոտ լակոտը»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանը։


Հիշեցնենք, որ պատերազմում զոհված նահատակների ծնողները և խումբ ազատամարտիկներ Եռաբլուրում են, նրանք գնացել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանը մուտք գործի այնտեղ, քանի որ կարծում են՝ նրա պատճառով է հայկական կողմը պարտություն կրել և այդքան զոհ ունեցել։


«Նիկոլ Փաշինյանը չպետք է գա այստեղ և չի գալու, սա իրենց համար տոնակատարություն է, իսկ ամբողջ հայության համար սա Արծիվների ոստան է և շնագայլն այստեղ ոտք դնելու իրավունք չունի։ Նա «էլիտար» բառը շատ է ասում՝ ասաց էլիտար զորամասեր, էլիտար չարիք, ինքն էլ մեր գլխին դարձել է էլիտար չարիք, աղբահանությունն այստեղից ենք սկսելու, ինքն այստեղ ոտք չի դնելու։


Մենք այստեղ ենք, որպեսզի արգելենք նրա մուտքը Եռաբլուր, մեր տղաներն իրենց սրբազան պարտքը կատարել են, դասալիքն այստեղ ոտք դնելու իրավունք չունի, թող գնա սահմաններով զբաղվի, սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Իշխանությունն օր առաջ պետք է վտարվի, իհարկե, չպետք է գա նաև նախկին չարիքը, ազգայնական ուժերը պետք է ղեկավարեն երկիրը»,- շեշտեց նա։


Հարցին՝ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացումն ինչպե՞ս է պատկերացնում, Պավիկ Մանուկյանը պատասխանեց. «Ճիպոտով։ Մենք որ այդքան մեկուսացված էինք, զգում էինք, ասում էինք, որ պատերազմ է լինելու, իրենց ո՞նց չգիտեին, թե մտածում էին տռուսիկ-մայկայով բանակ են պահելու։ Հիմա աղբահանությունն այստեղի ենք սկսելու, այստեղ աղբ չպետք է ոտք դնի։ Մարմնիս բոլոր մասերով եմ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը»։


Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ այսօր ժամը 13։00-ին գնալու է Եռաբլուր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր