Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

19 դեկ 2020 15:28

Տեսանյութ.Փաշինյանի անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ են պահել նրա գլխավերևում. ճեղքում են քաղաքացիների կազմած պատը, քաշքշոց է սկսվում

Եռաբլուր զինվորական պանթեոնում բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Ոստիկանները փորձում են քաղաքացիներին մի կողմ տանել՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար։ 


Այստեղ  մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։ Մի քանի շարքով ոստիկանները ճեղքել են Նիկոլ Փաշինյանի ճամփան փակածների շարքերը ու տեղ են բացում, որ նա անցնի։ 


«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան», «թուրք», «թուրք»՝ վանկարկում են հավաքված քաղաքացիները։ 


Երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքավածների միջև քաշքշոց է սկսվել։ 


Քաղաքացիներն ինչ որ առարկաներ են շպրտում դեպի Փաշինյանը։ Թիկնապահներն անձրևանոցներ են բացել ու պահել։


Ի վերջո, մեծ թվով ոստիկաններ կարողացան քաշքշելով ճանապարհ բացել Նիկոլ Փաշինյանի համար։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից մեկնարած սգո երթը Եռաբլուր։ Եռաբլուրում են հավաքված մեծ թվով ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, նրանք պատ են կազմել, որպեսզի  թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր