Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

21 դեկ 2020 12:05

Տեսանյութ.Սյունիքի ոստիկանապետը զոհվածի մորը արգելեց մեկնել Երեւան ԴՆԹ թեսթ հանձնելու և որդու դիակը ճանաչելու համար

Սյունիքի ոստիկանության պետ, փալքովնըք Ալիկ Հակոբյանը զոհվածի մորը արգելեց մեկնել Երեւան ԴՆԹ թեսթ հանձնելու եւ իր որդու դիակը ճանաչելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավկան ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով նաեւ տեսանյութ է տեղադրել:


Տեսանյութում կինն ասում է. «Հոկտեմբերի 3-ին իմ երեխան զոհվել է, մինչեւ այսօր դին չկա: Հիմա ես գնում եմ անալիզը բերեմ, ո՞նց գնամ: Երեւանից զանգել, ասել են՝ դիեր կան, եկեք ԴՆԹ տվեք, հիմա ես ո՞նց գնամ իմ երեխուն գտնեմ: 4 երեխա ունի, որից մեկը ծառայում է «Եղնիկներում»:


Ի պատասխան Ալիկ Հակոբյանն ասում է. «Ներողություն եմ խնդրում, մայրիկ ջան, ես քո հարցին չեմ կարող պատասխանել: Մեքենայով ոչ ոք չի անցնելու»:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:


Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:


Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր