2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի       Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ    

23 դեկ 2020 10:17

«Իմ քայլը» դեմ է հրաժարականին. եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են, եթե մի փոքր էլ համբերեն, շարժումը կմարի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իմքայլական պատգամավորներն ԱԺ իրենց աշխատասենյակներում նստած՝ առցանց հետեւում էին Հանրապետության հրապարակում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, իսկ երբ մինչեւ 18.00-ն նրանց ժամանակ տվեցին՝ ցանկացած ֆորմատով հանդիպել եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակի դռան առջեւ հերթ էր գոյացել, պատգամավորները փորձել էին հասկանալ իրենց անելիքը։

Մեզ պատմեցին, որ «Իմ քայլում», ինչպես ՀՀԿ-ում, այնքան են կտրվել իրականությունից, որ համարում են, թե գործ ունեն կուսակցական շարժման, լոկալ հանրահավաքների հետ, ու եթե մի փոքր էլ համբերեն, շարժումը կմարի։

Նրանք կարծում են, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ոչ թե հայրենիքի ապագայով մտահոգ մարդիկ են, այլ «լիսկաները, թոխմախները, շմայսները», որոնք ցանկանում են վերադառնալ «լափամանի» մոտ, քանի որ «լափամանից» զրկվել ոչ ոք չի ուզում, այդ թվում՝ նրանք։

Իմքայլականները դեմ են, որ Փաշինյանը հրաժարական տա՝ անգամ այն պայմանով, որ թիմից մեկ ուրիշը դառնա վարչապետ, իսկ 6 ամիս հետո արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Կարծում են, որ եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր