Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

23 դեկ 2020 14:05

Օր առաջ պետք է սկսենք այդ բանակցությունները.Մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում

«Այս պահին ամենաարագ լուծելու խնդիրը Սյունիքի անվտանգության մարտահրավերն է և գիտեք, որ պատերազմում մեր պարտության հետևանքով իրավիճակ է ստեղծվել, որ Սյունիքի համայնքները հայտնվել են ադրբեջանական անմիջական տեսադաշտում»,-ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքում այս պահին այսպես կոչված սահմանազատման հետևանքով բարձրադիր դիրքեր են զբաղեցնում ադրբեջանական զինված ուժերը և Սյունիքի մարտահրավերը գնալով դառնում է օրհասական խնդիր ՀՀ-ի համար.«Ադրբեջանը խորհրդարան է ներկայացրել 2021 թվականի ռազմական բյուջեն, որի համար նախատեսում է 2.7մլդ դոլար, որը մոտավորապես 550մլն դոլարով ավելին է 2020 թվականի ռազմական բյուջեից։ Պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարց այլևս չկա, այդ հարցով խոսելու ենք անցյալ ժամանակով։ Եվ այդ հայտարարությունն անելուց հետո Ադրբեջանը շարունակում է պահպանել իր ռազմական ծախսերը, ինչպես նաև ավելացնել։ Դա նշանակում է, որ մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում և դրանից պաշտպանվելու համար պետք է ունենանք նոր ռազմավարություն։ ԼՀԿ-ի անունից ես այսօր հայտարարություն էի տարածել առ այն, որ Սյունիքի անվտանգային խնդիրը մենք կարող ենք լուծել ՌԴ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելով։ Օր առաջ պետք է սկսենք այդ բանակցությունները և արդեն փորձ ունենք մենք, դա Գյումրիի ռազմաբազան է։ Գյումրիի ռազմաբազան տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ անվտանգությունը։ Եվ այս առումով ակնհայտ է, որ ռուս խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Արցախում, ավելի հեշտ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան Գյումրիից։ Այլապես, եթե նույնիսկ մենք մեր ամբողջ պետական բյուջեն էլ ծախսենք մեր զինված ուժերը վերականգնելու վրա, այս իրավիճակում առաջացած օրհասական խնդիրները միայնակ չենք կարողանալու սպասարկել և դիմակայել»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր