Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 դեկ 2020 16:00

Արա, ո՞ւմ անվտանգությունից ես խոսում,ո՞ւմ կողմից ես, ո՞ր կողմից. Փաշինյանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել,թղթով չի ներկայացվել ու լուռ արվում է

Քաղաքագետ Կարեն Բեքարյանի խոսքով, նոյեմբերի 10-ի «խայտառակ» հայտարարության մեջ որևէ կետ չկա, որ վերաբերում է ԼՂՀ-ի հարավին, կամ ՀՀ-ի շրջաններին՝ Զանգելան, Կուբաթլու։ Ըստ նրա, հայկական կողմից այդ «խայտառակությունը» ստորագրողն անգամ չի փորձել ունենալ իրավիճակ, որ տարբերակում լինի ՀՀ զինված ուժերի և ՊԲ-ի միջև։

«Այն ամենն, ինչը սահմանակից է Սյունիքին, ո՛չ Լաչինի շրջանում է, ո՛չ Քարվաճառի, ո՛չ էլ Աղդամի։ Հետևաբար, Սյունիքում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի այդ եռակողմ հայտարարության հետ։ Մենք այս մասին բազմիցս խոսել ենք, բայց էլի իշխանությունները մանիպուլյացիաներ են անում։ Բացի այդ, խնդիր կա նաև սահմանագծման և սահմանազատման հետ կապված։ Այդ աշխատանքների համար պետք է երկու կողմերը հանձնաժողովներ ստեղծեն, ունենան համապատասխան աշխատանքային խմբեր, ունենան միջգերատեսչական մարմիններ, որոնք սահմանի ողջ երկայնքով սկսում են իրականացնել սահմանագծում և սահմանազատում։ Եվ այդ գործողությունների համար սկզբունք է այն, որ ոչ ոք իր տարածքից չի ունենում զիջում, բայց լինում են տեղեր, որտեղ ինչ-ինչ անհրաժեշտությունից ելնելով, մի կողմը հետ է քաշվում, և մյուս կողմն էլ համաչափ զիջում է անում այլ հատվածում»,- մանրամասնեց քաղաքագետը։

Նրա խոսքով, եթե կողմերը չեն կարողանում լեզու գտնել սահմանագծման հետ կապված, ապա դիմում են երրորդ՝ չեզոք կողմին։ Քաղաքագետը հավելեց՝ այդ գործընթացը տևում է տարիներ։

«Բա էս ի՞նչ սահմանագծում ու սահմանազատում ես անում, որը ոչ մի կանոնի տակ որևէ կերպ չի ընկնում։ Այդ տխրահռչակ համատեղ հայտարարությունից հետո դու քո դիրքերից միակողմանի դուրս ես եկել՝ Հադրութի գյուղեր, Շուշիի գյուղեր, հիմա էլ Սյունիք։ Սա ի՞նչ է նշանակում։ Լավ, հեշտ է ասել, որ սրանք անմեղսունակ են, տկարամիտ են, դավաճան են։ Բայց հնարավոր է, որ այլ համաձայնություն էլ կա, որից հանրությունը տեղյակ չէ։ Հիմա տեղի է ունենում մարդկանց՝ իրենց տներից օտարում։ Ինչ արվում է, ո՛չ եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ է, ո՛չ էլ սահմանագծման ու սահմանազատման»,- ներկայացրեց Կարեն Բեքարյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, բայց դա պետք է արվի՝ հանուն անվտանգության, Կարեն Բեքրյանը հարց հնչեցրեց.

«Արա, ո՞ւմ անվտանգությունից ես խոսում։ Դու ո՞ւմ կողմից ես, ո՞ր կողմից։ Այսինքն՝ սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում։ Միակ տրամաբանությունն այն է, որ Փաշինյանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել, որը հանրությանը թղթով չի ներկայացվել ու լուռ արվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր