Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

25 դեկ 2020 12:04

Ալիեւը հայտարարել է Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը զինծառայողների փուլային զորացրման մասին, որոնք զորակոչվել էին Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նրա կայքում:

«2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը փուլ առ փուլ զորացրել այն զինծառայողներին, որոնք հավաքագրմամբ զինծառայության էին զորակոչվել Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր