Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայցև չեմ կարող ժողովրդին թողնել մենակ, միայն նրա պահանջով հրաժարական կտամ

«Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,– գրել է նա։
Փաշինյանը հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը պատրաստ է կանգնել ժողովրդի առաջ ու պատասխան տալ։
«Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայցև չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է նա` հավելելով, որ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։
Փաշինյանը նշել է, որ առկա բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և ընդդիմությանը հրավիրել խորհրդակցությունների` 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։