Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

26 դեկ 2020 11:33

Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև.վախը հոգում, աչքերում և ծնկներում

Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ, փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումը՝ ստորև.


«Արյունոտ քաղաքական առևտուր


Ինչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո՛, արյունոտ քաղաքական առևտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։


Ով որ կմասնակցեր մարդասպանի առաջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հասկացան։


Ու Նաիրին գնաց բանտ։


Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ։ Կարելի՞ է արդյոք բանակցել Նիկոլի հետ։


Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո և երեխաներիդ վրա և Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտյանս։


Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն՝ ունի.  նա առաջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։


Ի՞նչ է լինելու. ոչինչ, բացի որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։


Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում։


Անիմաստ քայլ էր, բայց գոնե երևաց, որ սկսել է վախենալ ապագայից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր