Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 դեկ 2020 10:36

Հնարավոր է` զինվորներ կան թաքնված, փորձել են ինչ–որ կերպ դուրս գալ. Հադրութի նախկին քաղաքապետը ներկայացնում է իր տարբերակը

Հնարավոր է` Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում մինչ օրս պաշտպանության բանակի զինծառայողներ են մնացել, որոնք երևի փորձել են ճեղքել ադրբեջանական շրջափակումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի նախկին ղեկավար Վահան Սավադյանը։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունի։

Սավադյանը դեռ հաստատ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Տող գյուղը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Սավադյանը չի բացառում, որ այնտեղ հայ զինվորներ մնացած լինեն։

«Հնարավոր է` զինվորներ կան թաքնված, փորձել են ինչ–որ կերպ դուրս գալ, ու հրաձգություն է եղել։ Թե չէ մենք էնտեղ զորք չունենք»,– ասաց նա։
Հադրութի նախկին քաղաքապետի խոսքով` եթե իսկպաես պարզվի, որ այնտեղ հայ զինվորներ կան, ապա նրանց հնարավոր է դուրս բերել միայն ռուս խաղաղապահների օգնությամբ:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր