Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

29 դեկ 2020 12:52

Միայն թե Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ.Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ

Մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր և այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպումը կայանալու է ժամը 13.00-ին։

Տեղեկացվում է, որ մինչև հանդիպումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ:
Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարական պորտֆել:

Մինչ այդ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր և այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ:

Ու ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է իրենց թիմակիցներն իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Երբ Արարատ Միրզոյանը դառնա ՀՀ վարչապետ, պլանավորում են ԱԺ նախագահ ընտրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարելի է ասել կունենա այն, ինչը մինչև այսօր իշխանությունների շնորհիվ հայտնվել էլ արգելափակման տակ: Արդեն մեկ քայլ արվել է. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ԱԺ խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել:

Նշվում է, որ հաջորդիվ Գագիկ Ծառուկյանը տարբեր շինթույլտվություններ կստանա, որը մինչև այս չեն տվել, արգելքներ են ստեղծել տարբեր գերատեսչություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր