Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

29 դեկ 2020 14:13

Իմ եղբայրն էլ գերի է.Ինչու՞ չես ասում անհետ կորածների, զոհերի ու գերիների թիվը, երբ հստակ գիտես ով է ողջ, իսկ ով՝ ոչ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էրատոյի ամուսի՜ն. իմ եղբայրը գերի է, ու չհամարձակվես ասել, որ նրա վերադարձին խոչընդոտում են ինչ- որ մարդկանց մտքեր։ Ես թեկուզ անձնական պատճառով կփակեի ցանկացածի բերան, ով կխանգարեր քեզ կամ այլ մեկի վերադարձնել էդ երեխեքին։ Բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա մի խոչընդոտ նրանց վերադարձի ու դա դու ես ու քո՝ թուրքի ստրուկ լինելը։ նազարյանլենաներդ ու մնացած անմեղսունակներդ մեր ու մեր պես շատերի ընտանիքի ականջին ստեր շշնջալով չեն կարող ազդել:

Ինչու՞ գերիների վերադարձի ժամկետը «մոռացար» նշել այդ խայտառակ փաստաթղթում։ Ինչու՞ չես ասում անհետ կորածների, զոհերի ու գերիների թիվը։ Ինչու՞ ես հույս վաճառում, երբ հստակ գիտես ով է ողջ, իսկ ով՝ ոչ։ Ինչու՞ ալիեւի ասածները դու անում ես գլուխդ կախ ու վազեվազ, իսկ ինքը մեր երեխեքին չի վերադարձնում։ Շարունակում է գերի վերցնել ու սպանել հայերին։

Պատասխան՝ որովհետեւ թուրքը իր առջեւ ծնկի իջածին բանի տեղ չի դնում։ Ու անում է այն ինչ ուզում է։ Դու ամենադաժան պատասխանը տալու ես մարդկանց այսպես խաբելու համար։

Արյան ու էմոցիայի վաճառական։

Ու մի բան էլ՝ ագահ որկրամոլ, ինչքան փող հետ ես բերել «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ, ԴՐԱՆԻՑ ՇԱՏ պարգեւավճար ես բաժանել դավաճան խմբակիդ։ Դրանից շատ կնոջդ կոռուպցիոն հիմնադրամ մուտքեր են եղել։ Դրանից շատ միայն սելֆիի համար ՍՈՒ-30 ես գնել։ Դրանից շատ ֆեյքեր պահելու համար փող են ծախսում։ Անբարո չտես։

Քո հիմնական բացթողումն այն է, որ չես շտկել տարիներ առաջ գործած սխալ՝ քո ծնվելու սխալը»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր