Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

30 դեկ 2020 13:01

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է թուրքական «Բայրաքթար»-ով, ոոնք կարևոր նշանակություն են ունեցել հայերին պարտության մատնելու գործում

Ակնկալվում է, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը ձեռնամուխ կլինեն մարտական անօդաչու թռչող սարքերի նոր ծրագրի իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակում Ադրբեջանի կողմից այս տեխնոլոգիայի հակասական օգտագործման ֆոնին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:


Պարբերականի հոդվածում նշվում է՝ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն այն կարծիքին են, որ վեցշաբաթյա աշնանային պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարևոր նշանակություն է ունեցել հայերին պարտության մատնելու և նրանց տարածքային զիջումներ հարկադրելու համար:


Այս առնչությամբ The Guardian-ի պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրները մանրամասնել են, որ Մեծ Բրիտանիան ցանկանում էր ստեղծել իր սեփական ավելի էժան անօդաչու թռչող սարքերը, որպես 2021 թվականի սկզբին ներկայացվող հնգամյա պաշտպանության վերանայման մաս, չնայած մահացու անօդաչու թռչող սարքերի տարածման ռիսկերի մասին նախազգուշացումներին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր