Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

30 դեկ 2020 16:01

Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին,  ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսoր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Տոն օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,-հավելեց Հունան Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր