Տեսանյութ. Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում          Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ       Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր    

16 հուն 2021 11:56

Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին

Նախօրերին ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։


«Նախրօրեին որոնողական աշխատանքներ չենք կատարել՝ պայմանավորված Ալիևների՝ Շուշի այցով: Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նմանօրինակ դեպքեր էլի են եղել: Եղել է նաև, որ իրենք մատնշել վայրը, որտեղ հայկական աճյուններ կան: Նույն էլ նաև մենք ենք անում»,- նշեց Հունան Թադևոսյանը:


Հունան Թադևոսյան հավելեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:


Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զոհված զինածառայողի աճյուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր