Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

06 հուն 2021 11:24

Գուցե պարոն Բաբայանը վերջնականապես համոզվել է, որ մենք մոռացել ենք 90֊ականների իր սև ադամանդներով ուսադիրների պատմությունը. Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Կարդացի Սամվել Բաբայանի հզոր հռչակված գրառումը կամ հոդվածը գուցե, որտեղ Արցախի հանրապետության Անվտանգության Խորհրդի նախկին քարտուղարը ինքնահռչակվել է սուրբ։ Գուցե պարոն Բաբայանը վերջնականապես համոզվել է, որ մենք մանկուրտ ենք դարձել այլևս և մոռացել ենք 90֊ականների իր սև ադամանդներով ուսադիրների պատմությունը։ Չէի ցանկանա մանրամասնել պարոն Բաբայանի հետաքրքիր կյանքի այդ և հետագա տարիների ոդիսականի ուշագրավ հանգամանքներ, որովհետև պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված զորահրամանատարի գործունեությունը վաղ թե ուշ, բայց դառնալու է քննության առարկա։ Այսօր Սուրբ Ծնունդ է, պատեհ առիթ չէր իշխանական թիմում տեղավորված Սամվել Անդրանիկովիչի կողմից քարոզչական գրոհ կազմակերպելու համար։ Մանիպուլյատիվ վայ հայրենասիրությունը որևէ լավ տեղ չի տանում, այդուհանդերձ, առնվազն տարակուսանք է առաջացնում Բաբայանի համոզմունքը, որ ինքը այսպես կոչված նախկինների ու ներկաների մեղքերին անմասն մեկն է։ Աշխատանքային շաբաթը կմեկնարկի մի քանի օրից, մանրամասն կխոսենք անցյալի և վերջին պատերազմի արյունոտ մի շարք դեպքերի մասին, ներառյալ Հոկտեմբերի 27, Արթուր Մկրտչյանի սպանություն, շատ այլ ուրիշներ, որտեղ մեր քաջարի գեներալը ամենևին պատի տակ կանգնած դպրոցական կամ պրակտիկանտ լրագրող չի եղել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր