ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

06 հուն 2021 11:45

2021թ․-ը մեզ համար վճռորոշ տարի է, կամ կլինենք, կամ չենք լինի

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․
2020թ․-ի սեպտեմբերի 27-ից հետո ծավալված ռազմական գործողությունների ժամանակավոր դադարը, սահմանների հապճեպ գծումը, որպեսզի դրանք միջազգայնորեն շատ արագ ճանաչվեն, այսինքն խաղացող երկների ազդեցության սահմանների գծումը հանգեցնելու է պատերազմի, բայց ոչ նոր , այլ դադարեցված պատերազմի շարունակությունը կարող է լինել՝ կախված Ադրբեջանի վարքից։
Նախկինում ասել եմ, որ հիմա Ադրբեջանը աքցանի մեջ է հայտնվել։ Նրան պատերազմում բացահայտ օգնել են Թուրքիան և Իսրայելը և Ադրբեջանը պարտավոր է այդ օգնությունը փոխհատուցի։ Մյուս կողմից Ադրբեջանը կարող էր և չհաղթեր, եթե դա Ռուսաստանն ու Իրանը չուզեին, այսինքն կրկին պարտք է մնում այս երկու պետությանը, որը պետք է փոխհատուցի։ Փոխհատուցում չի լինելու, դա փաստ է, քանի որ չի կարող բավարարել ոչ Թուրքիա-Իսրայել տանդեմի պահանջները, ոչ էլ Ռուսաստան-Իրան տանդեմի պահանջները։
Կրկին հայտնվելու ենք պատերազմի թատերաբեմում, շատ հնարավոր է հարավ-արևելքի նոր սահմանների մոտ։
Սահմանների հապճեպ գծումն իրենից ենթադրում է մի բան, որ փորձ է կատարվում Հայաստանին այս անգամ չներքաշել այդ պատերազմում , որպես ակտիվ կողմ, սակայն մասնակից պատերազմին․․
2021թ․-ը մեզ համար վճռորոշ տարի է, կամ կլինենք, կամ չենք լինի։ Կամ մնանք, որպես ՀՀ, կամ մաս կկազմենք ինչ-որ դաշինքի , որով վերջնականապես կկորցնենք մեր ինքնիշխանությունը․․․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր